Special Olympics Armenia

En Am





2015 Աշխարհի ամառային խաղեր

<<ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԸ>> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 2015 Թ. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ

 

2015 թ. հուլիս-օգոստոս ամիսներին <<Հայկական Հատուկ Օլիմպիադաներ>>-ի մարզիկները կմասնակցեն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կայանալիք Հատուկ Օլիմպիադաների Աշխարհի Ամառային խաղերին:

 

2015 թվականի աշխարհի ամենամեծ մարզական եւ մարդասիրական միջոցառումը, իսկ Լոս Անջելեսի պատմության մեջ 1984 թվականի օլիմպիական խաղերից ի վեր ամենամեծ իրադարձությունը մասնակից կդարձնի 7000 մարզիկների և 3000 մարզիչների 177 երկրից, 30.000 կամավորների և 500.000 հանդիսատեսի:

 

Խաղերին կներկայացվեն 25 օլիմպիական մարզաձևեր, կցուցադրվեն Հատուկ Օլիմպիադաների անզուգական ոգու, թիմային աշխատանքի արդյունքները, որտեղ կարտացոլվեն ուրախության բերկրանքն ու քաջության ու խիզախության դրսևորումները:

 

Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 25-ին Լոս Անջելեսի պատմական <<Մեմորիալ Կոլիզեում>> մարզադաշտում՝ վայր, որտեղ անց են կացվել 1932 և 1984թթ Օլիմպիական Խաղերը՝ 80000 հանդիսատեսների ներկայությամբ:

 

Խաղերի պատվավոր նախագահներն են ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման, պատվավոր հյուրընկալողներ՝ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարչետին, Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը:

 

Հայ մարզիկները հանդես կգան աթլետիկա, լող, սեղանի թենիս և ծանրամարտ սպորտաձևերում:



Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One