Special Olympics Armenia

En Am





Հայ մարզիկը շահում է ոսկե մեդալ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ՇԱՀՈՒՄ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼ <<ՀԱՏՈՒԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ>>ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ

 

Յոթ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը մասնակցեց <<Հատուկ Օլիմպիադաների >> Եվրոպական Ամառային Խաղերին: Միջոցառումը, որի նպատակն էր սպորտի միջոցով նպաստել մտավոր սահմանափակումներով մարդկանց խոչընդոտների հաղթահարմանը, նոր ընկերությունների ձևավորման հնարավորություն ընձեռելը և ավելի բարյացակամ և ներառական հասարակության կառուցումը, տեղի ունեցավ 2010 թ. սեպտեմբեր ամսին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում:

 

58 ազգային ծրագրերը/երկրները ներկայացնող 1,600 մարզիկներ, 600 մարզիչներ, 2,000 կամավորներ, պաշտոնյաներ և ընտանիքի անդամներ ներկա գտնվեցին Խաղերին:

 

Հայ մարզիկները մրցեցին աթլետիկա սպորտաձևով: Քաղաքականության, սպորտի և կինոյի հայտնի աստղերը ներկա էին Խաղերի Դեսպանների դերում` նպաստելով մտավոր սահմանափակումներով մարդկանց ունակությունների և կարողությունների մասին իրազեկության բարձրացմանը: Բացման արարողությանը ներկա էին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ՖԻՖԱ-յի նախագահ Ջոզեֆ Բլեթթերը և հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Քրուիֆը: Հայաստանի պատվիրակությանը ողջունեց Լեհաստանում Հայաս­տանի դեսպան պարոն Աշոտ Գալոյանը:  

 

Հայ հատուկ օլիմպիական 19-ամյա Սուրեն Բալասանյանը, որը մրցեց 50 մ վազք և փափուկ գնդակի նետում ձևերում, արժանացավ մրցանակային 1-ին տեղին և շահեց ոսկե մեդալ:  Մի քանի մարզիկներ, այդ թվում և Սուրենը, ներգրավվեցին <<Հայկական հատուկ օլիմպիադաներում>> և Խաղերում գործընկեր կազմակերպության` <<Փրկություն>> ՀԿ-ի միջոցով:

 

Հայկական պատվիրակության մասնակցությունը Խաղերին հնարավոր դարձավ <<Վիվա Սել>> ՄՏՍ ընկերության աջակցությամբ: ՀՀ կառավարությունը, ի դեմս Սպորտի և երիտասարդության նախարարության, <<Հայկական հատուկ օլիմպիադաների>> գործընկերն է:

 

Խաղերը խթանեցին մտավոր սահմանափակումներով մարդկանց նկատմամբ հարգանքի, ներառման և մարդկային արժանապատվության բարձրացումը, ինչը տեղի ունեցավ սպորտի միջոցով:

 

Եվրոպական Ամառային Խաղերի շրջանակներում <<Հատուկ օլիմպիա­դա­ների>> մայր գրասենյակը կազմակերպել էր <<Հատուկ օլիմպիադաների>> <<Առողջ մարզիկներ>> ծրագրով վերապատրաստողների վերապատրաստում և մարզիկների զննում: Նախաձեռնությունն իրականացվեց <<Հատուկ Օլիմպիադաների >> Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2010 թ. սեպտեմբերի 16-23-ը տեղի ունեցած Եվրոպական Ամառային Խաղերի ընթացքում: Եվրոպայի տարածաշրջանից հյուրընկալվեցին բժիշկներ և բուժաշխատողներ, որոնք հավաքվել էին սովորելու <<Հատուկ Օլիմպիադաների >> և վերջինիս <<Առողջ մարզիկներ>> նախաձեռնության մասին:

 

20 երկրների ներկայացուցիչներ մասնակցեցին վերապատրաստմանը և բուժ-զննում անցկացրեցին հետևյալ ոլորտներում. Առողջ կենսակերպ, Առողջ տեսողություն, Հատուկ ժպիտներ (ատամնաբուժություն), Առողջ տեսողություն (ակնաբուժություն), Առողջ ոտքեր, Առողջ վիճակ (ֆիզիոթերապիա) և Առողջ լսողություն: Եվրոպական Ամառային Խաղերի ընթացքում <<Առողջ մարզիկ>> նախաձեռնության բժիշկները զննեցին Խաղերի մասնակից մարզիկների 50 %-ին:

 

Առաջին անգամ <<Հայկական հատուկ օլիմպիադաները>> ներգրավվեց <<Առողջ մարզիկներ>> նախաձեռնության մեջ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակցեց վերապատրաստումներին, որոնց հաջորդեցին մարզիկների բուժզննումները: Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան <<Հատուկ Օլիմպիադաների >> փիլիսոփայությանը, կրթությանը և հատուկ մարզիկների հետ աշխատելու փորձ ձեռք բերեցին, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել մեր երկրում:

 

2011 թ.-ից սկսած <<Հայկական հատուկ օլիմպիադաները>> անցկացնում է ատամնաբուժական զննումներ հատուկ մարզիկների համար, ովքեր մասնակցում են Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ միջոցառումներին: 



Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One