Special Olympics Armenia

En Am





Ծրագրեր

Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ

 

Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթը «Հատուկ Օլիմպիադաների» Եվրոպայում ֆուտբոլի զարգացման նախագիծ է, որի մեջ իր երկարատև ներգրավումն ունի UEFA-ն: Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթը սովորաբար անցկացվում է գարնանը: Ամեն տարի այս ամսվա ընթացքում «Հատուկ Օլիմպիադաների» ազգային ծրագրերը կազմակերպում են ֆուտբոլային միջոցառումներ - մրցումներից մինչև կլինիկական հետազոտություններ և ցուցահանդեսներ, որտեղ մտավոր սահմանափակումներով հազարավոր երեխաներ և մեծահասակներ, աղջիկներ ու տղաներ ցուցադրում են իրենց հմտություններն ու վճռականությունը ողջ Եվրոպայով:

 

«Հատուկ Օլիմպիադաների» տասներորդ ամենամյա Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթը տեղի ունեցավ 2010 թ.-ի ապրիլի 30-ից մայիսի 7-ը: Ավելի քան 50,000 մտավոր սահմանափակումներով մարզիկներ 45 եվրոպական երկրներում մասնակցեցին ֆուտբոլային միջոցառումների:

 

 

Մատել և «Մատել» երեխաների հիմնադրամ

 

2005 թ.-ից ի վեր «Մատել» ընկերությունն ու «Մատել երեխաների հիմնադրամը» աջակցում են «Հատուկ Օլիմպիադաներին»` շեշտը դնելով «Պատանի աթլետներ», « Ներգրավվեք» և «Թիմային Մատել» նախաձեռնությունների վրա:

 

2005 թ. –ին «Մատել» ընկերությունը և «Մատել երեխաների հիմնադրամը» նախաձեռնեցին գլոբալ համագործակցություն «Հատուկ Օլիմպիադաների» հետ:

 

Մատելի աջակցությունը կենտրոնանում է երեք ծրագրերի վրա. «Պատանի աթլետներ», որի թիրախն են –2-ից 7 տարեկան մտավոր սահմանափակումներով երեխաները; « Ներգրավվեք» ուսումնական ծրագիրը, որն ուսուցանում է ըմբռնում և ներգրավում և «Թիմային Մատել», որը ներգրավում է Մատելի աշխատակիցներին «Հատուկ Օլիմպիադաներ» շարժման մեջ` որպես կամավորների:

 

Մատելը տրամադրել է ֆինանսական օժանդակություն 2007 թ.-ի Աշխարհի Խաղերի Երիտասարդական ֆորումին, Ընտանեկան ֆորումին և Պատանի աթլետների ցուցահանդեսին:

 

Մարզիկների առաջնորդության ծրագիր


«Հատուկ Օլիմպիադաների» «Մարզիկների առաջնորդության ծրագիրը» հնարավորություն է տալիս մարզիկներին մեր շարժման մեջ ներգրավվելու նորանոր հնարավորություններ ձեռք բերել: Բացի սպորտային մարզումներից ու մրցումներից, նրանք հնարավորություն ունեն հանդես գալ որպես մարզիչներ, թիմի ղեկավարներ, խոսնակներ, ինչպես նաև Խորհրդի անդամներ:

 

Առաջնորդի դերում հանդես գալը մարզիկներին«Հատուկ Օլիմպիադաներ» շարժման մեջ ձայնի իրավունք է տալիս, ինչպես նաև թույլ է տալիս ներկայացնել և տարածել «Հատուկ Օլիմպիադաների» ունեցած դրական ազդեցության մասին իրենք փորձառությունը: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աթլետներին նաև ցուցադրել իրենց կարողություններն ու հետաքրքրությունները, որոնք հաճախ աննկատ են:

 

2005 թ.-ին «Մարզիկների առաջնորդության ծրագիրը» ներմուծվեց Հայաստան:  «Հայկական Հատուկ Օլիմպիադաների» մարզիկները հրապարակախոսության վերապատրաստումներ անցան` հմտություններ ու համարձակություն ձեռք բերելով ներկայացնել իրենց հանրությանն ու տարածել «Հատուկ Օլիմպիադաների» գաղափարախոսությունը: Մասնակից մարզիկների կարծիքով` վերապատրաստումը և այս հնարավորությունն առհասարակ մեծ ներդրում էր իրենց հմտությունների զարգացման մեջ, և նրանք պետք է օգտագործեն այս հնարավորությունը սահմանափակումներով մարդկանց իրավունքները պաշտպանելու և դրանք մասին քարոզելու մասին:

 

Մարզիկները, որոնք ծրագրի արդյունքում ընդգրկվում են «Հատուկ Օլիմպիադաների» խորհրդում որպես անդամներ, օգնում են շարժմանը մարզիկների ցանկությունների հիման վրա առաջնություններ սահմանել: Նրանք կիսվում են ՀՕ Խաղերի մասին իրենց տպավորություններով և կարծիքներով այն մասին, թե ինչպես բաշխվեն ՀՕ միջոցները:



Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One