Special Olympics Armenia

En Am





Գործընկերներ

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` 

1) մշակում է oրենuդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ uպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության կատարելագործման վերաբերյալ. 

2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր uպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում. 

3) իր իրավաuության uահմաններում մաuնակցում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը. 

4) իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաuտիարակության գործի կազմակերպման և մարզիկների պատրաuտման նկատմամբ կազմակերպական-մեթոդական ղեկավարումը.

 

5) վարում է uպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառումը. 

6) բնագավառի վաuտակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների. 

7) շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի ակտիվիuտներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով:

 

Հասցե. Երևան, Աբովյան փ. 9      

Հեռ.: +374 10 546933     

 

 

 


ՎԻՎԱ ՍԵԼ-ՄՏՍ

 

 

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջատար բջջային օպերատորն է, որն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ: Ընկերության առաջին ներցանցային զանգն իրականացվել է 2005 թ. հուլիսի 1-ին` Հայաստանում սկզբնավորելով հեռահաղորդակցության ոլորտի նոր դարաշրջան: Ընկերությունն իրականացնում է մրցակցային գնային քաղաքականություն, բարձրակարգ գործունեություն, ինչպես նաև երկրի տարածքում լայնածավալ ու հուսալի ծածկույթի ապահովում: 2009 թ.-ից այն առաջարկում է ժամանակակից երրորդ սերնդի (3G) ցանց, ինչը հնարավորություն է տալիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին օգտվել տեսազանգ ծառայությունից ու գերարագ շարժական ինտերնետից:

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր Կորպորատիվ Պատասխանատվության քաղաքականության միջոցով իրականացնում է կոմերցիոն կազմակերպությունների ու հասարակության միջև ամուր գործընկերություն` տեղական հասարակություն հետ կիսելով իր ներդրումներից ստացված բարիքները: Այսպես, 2005 թ. ընկերությունը հովանավորեց <<Հայկական հատուկ օլիմպիադաների>> պատվիրակության մասնակցությունը Հռոմում կայացած Եվրոպայի խաղերին, ինչպես նաև կհովանավորի հայ հատուկ մարզիկների մասնակցությունը 2010 թ. սեպտեմբեր ամսին Վարշավայում կայանալիք Հատուկ Օլիմպիադաների Եվրոպայի խաղերին:

 

Հասցե. Երևան, 0015, Արգիշտի փ. 4/1
Հեռ. +374 10 568 777; +374 93 568 777

 

 

 

 

  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ


 

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1945 թ.-ին: Ինստիտուտը պատրաստում է մարզիչներ, սպորտային լրագրողներ, կինեզիոլոգներ և ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն մասնագետներ:

 

<<Հայկական Հատուկ Օլիմպիադաներ>> կազմակերպությունը համագործակցում է Ադապտիվ ֆիզիկական կրթության ամբիոնի հետ: Ամբիոնի ուսանողները ներգրավվում են ՀՀՕ միջոցառումներ կազմակերպման և անցկացման մեջ` ձեռք բերելով աշխատանքային փորձ:  

 

Հասցե. Երևան, Ա. Մանուկյան փ.11

Հեռ.: +374 10 553310

 

 

 

ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Երևանի բժշկահոգեբանա­մանկա­վարժական գնահատման կենտրոնը բացվել է 2007 թ.-ին նախկին թ. 5 օժանդակ դպրոցում: Սա առաջին նման կենտրոնն է հանրապետությունում:  

 

Կենտրոնի նպատակն է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումը, նրանց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեությունը: Կենտրոնում աշխատում են հատուկ կրթության մասնկագետներ, լոգոպետներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և իրավաբաններ:  

 

Կենտրոնն անցկացնում է բժշկահոգեբանա­մանկա­վարժական գնահատում, հատուկ մանկավարժական և սոցիալական ծառայությունների մատուցում, մեթոդական աշխատանք և խնամքի կազմակերպում:

 

Կենտրոնում կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողների և հատուկ հաստատություններում աշխատող մասնագետների համար, ինչպես նաև հատուկ կրթության հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանսներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:

 

Պատասխանատու. Վարդուհի Կատինյան, տնօրեն

Հեռ. + 374 10 552495 







Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One