Special Olympics Armenia

En Am





ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

2011 թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ <<Հայկական Հատուկ Օլիմպիադաների>> Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված մարզական խաղեր-սպորտլանդիա: Միջոցառումը, որը ֆինանսավորվում էր <<Մատել>> երեխաների հիմնադրամի կողմից, անցկացվեց Երևանի թ. 27 ներառական դպրոցում: Միջոցառմանը մասնակցեցին 6-8 տարեկան դպրոցականներ: Միջոցառման կազմակերպմանն աջակցեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները:

 

Սպորտլանդիային նախորդեց ներածական սեմինար-իրազեկության բարձրացում մասնակից պատանի մարզիկների ծնողների համար: Երեխաների պարապմունքներին հաջորդեցին մրցումները: Սպորտլանդիան, որը <<միացյալ>> միջոցառում էր, ընդգրկեց մտավոր սահմանափակումներով և առանց սահմանափակումների երեխաների՝ խաղերի միջոցով նպաստելով նրանց ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացմանը:



Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One