Special Olympics Armenia

En Am





Մարզիկներ եւ կամավորներ

ՄԱՐԶԻԿՆԵՐ

 

Զվարճանք, կարողությունների զարգացում, ինքնագնահատականի բարձրացում, շուրջտարյա սպորտային մարզումներ` ահա հատուկ օլիմպիականի կյանքը: Անկախ տարիքից և կարողությունների մակարդակից, իր 30 սպորտաձևերից, <<Հատուկ Օլիմպիադաները>> բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում մտավոր սահմանափակումներով ցանկացած մարդու:

 

Մարզիկները <<Հատուկ Օլիմպիադաներ>> շարժման կիզակետում են: <<Հատուկ Օլիմպիադաների>> միջոցառումները տեղի են ունենում տարին 365 օր ավելի քան 180 երկրներում: Կարողությունները բարելավելը և զվարճանալը զուկացվում են ամուր առողջության և լիարժեք ինքնադրսևորման հետ:

 

 

ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

 

<<Հատուկ Օլիմպիադաներ>> շարժումն այսօր գոյություն չէր ունենա և չէր էլ կարող ստեղծվել առանց այն հազարավոր մարդկանց ժամանակի, եռանդի, նվիրվածության և խանդավառության, ովքեր իրենց բազմազբաղ կյանքում գտնում են մի քիչ ժամամակ` վերափոխելու աշխարհը:

 

 

Կամավոր լինելու հնարավորություններ

 

  • Կապ հաստատեք մոտակա տեղական <<Հատուկ Օլիմպիադաներ>>-ի հետ և պարզեք, թե ինչով կարող եք օգնել:

  • Ներգրավվեք ու երկրպագեք <<Հատուկ Օլիմպիադաներ>> միջոցառման ժամանակ:

  • Նվիրատվություն կատարեք <<Հատուկ Օլիմպիադաներ>> -ին` աջակցելով նրա գործունեությանը:

  • Հատկացրեք հինգ րոպե և խոստացեք հրաժարվել <<թերզարգացած>> բառից:

  • Գտեք ուղիներ ներգրավելու Ձեր եկեղեցին, ակումբը կամ ընկերներին: Հրավիրեք հյուր-խոսնակի Ձեր մյուս հավաքին:

  • Եթե ուսանող եք, ակտիվացրեք Ձեր դպրոցը:

  • Ներգրավվեք <<Հատուկ Օլիմպիադաներ>>-ի Միացյալ Խաղերին®, որտեղ մտավոր սահմանափակումներով և առանց սահմանափակումների տեր մարդիկ մարզվում և մրցում են նույն թիմերում:

  • Ճանաչում եք մտավոր սահմանափակումներով մարդու: Ուղարկեք նրան <<Հատուկ Օլիմպիադաներ>>:

 

Ողջ աշխարհում քաղաքացիական ակտիվության և հանրօգուտ աշխատանքի նկատմամբ մեծացող ձգտում է նկատվում: Այն վերաբերում է մարդկային կյանքը վերափոխելուն: Այն վերաբերում է նվիրվելուն ու թիմային աշխատանքին: Այն վերաբերում է նաև Ձեր համայնքն ու շրջապատը ավելի բարեհամբույր և բարեկամական դարձնելուն: Այն վերաբերում է նաև երկարատև ընկերական հարաբերություններ ստեղծելուն և ուրիշների մասին այլ կերպ դատելուն: Դրանք անգնահատելի պարգևներ են:



Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One