Special Olympics Armenia

En Am





Մեր մասին

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ


 

<<Հայկական Հատուկ Օլիմպիադաներ>> (ՀՀՕ) հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է 1993թ.-ին, հանդիսանում է <<Միջազգային Հատուկ Օլիմպիադաներ>> շարժման անդամ, առաջնորդվում վերջինիս սկզբունքներով, գաղափարախոսությամբ և քաղաքականությամբ: Ներկայումս կազմակերպության կամավոր մարզիչները, ընտանիքի անդամները, բուհերի ուսանողներն իրենց ծառայությունն են մատուցում Երևանը և Հայաստանի մարզերը ներկայացնող հատուկ դպրոցների սաներին, որոնք հանդիսանում են ՀՀՕ-ի հատուկ մարզիկներ:

 

Համագործակցելով UEFA-ի և <<Յոհան Քրուիֆ>> բարեգործական հիմնադրամի հետ` ՀՀՕ-ն Հատուկ օլիմպիադաների <<Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ»>>ծրագրի շրջանակներում ամեն տարի ապրիլ-մայիս ամիսներին անցկացնում է ֆուտբոլի միջոցառումներ Հայաստանի հատուկ մարզիկների համար: Բացի ֆուտբոլից, ՀՀՕ-ն անցկացնում է մարզումներ ու մրցումներ թեթև աթլետիկա, լող և սեղանի թենիս մարզաձևերով: ՀՀՕ շարժման ծրագրերը ուշադրության են արժանացել ՀՀ կառավարության կողմից, ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, որն էլ ֆինանսավորում է տեղական միջոցառումները և հատուկ մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներում:

 

ՀՀՕ-ի մարզիկները ազատ մրցույթի և ընտրության կարգով պարբերաբար մասնակցում են Հատուկ Օլիմպիադաների Աշխարհի և Եվրոպայի խաղերին.

 

 

Կոնեկտիկուտ, ԱՄՆ (1995) - 4 մարզիկ

Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ (1999) - 2 մարզիկ

Դուբլին, Իռլանդիա (2003) - 4 մարզիկ

Ռոդոս, Հունաստան (2004) - 2 մարզիկ

Նագանո, Ճապոնիա (2005) - 2 մարզիկ

Հռոմ, Իտալիա (2006) - 6 մարզիկ

Շանհայ, Չինաստան (2007) - 5 մարզիկ

Այդահո, ԱՄՆ (2009) - 3 մարզիկ

Վարշավա, Լեհաստան (2010) - 6 մարզիկ

Աթենք, Հունաստան (2011) - 4 մարզիկ

Պյոնգ-Շանգ, Հարավային Կորեա (2013) - 2 մարզիկ

Անտվերպ, Բելգիա (2014) - 2 մարզիկ

Լոս Անջելես, ԱՄՆ (2015) - 5 մարզիկ

 

 

ՀՀՕ-ը համագործակցում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, մասնավորապես վերջինիս Ադապտիվ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի մասնագետների և ուսանողների հետ: 2005 թ. ՀՀՕ-ն վերապատրաստման դասընթացներ է իրականացրել կամավորների համար, որոնք այդուհանդերձ մարզումներ իրականացրեցին հատուկ մարզիկների համար:

 

ՀՀՕ-ն շարունակական աշխատանքներ է ծավալում նոր մարզիկներին, կամավորնեին ու ընտանիքների անդամներին իր շարքերը համալրելու գործում, ինչպես նաև համագործակցության նոր եզրեր է փնտրում տեղական և միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների ու գործարարների շրջանում:



Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One